24/03/2020 16:47
Ճապոնիայի վարչապետն առաջարկել է մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն միջազգային օլիմպիական կոմիտեից խնդրել է հետաձգել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը: ՄՕԿ-ը համաձայնել է:
Միևնույն ժամանակ, Աբեն ընդգծել է՝ Օլիմպիական խաղերը չեն չեղարկվում, այլ միայն հետաձգվում են: Նա նշել է, որ Տոկիոն անցկացնելու է օլիմպիական և պարալիմպիկ խաղերը՝ որպես կորոնավիրուսի նկատմամբ տարած հաղթանակի խորհրդանիշ:
Ճապոնիայի վարչապետը չի նշել Օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետը, բայց ասել է, որ դրանք 2021թ.-ի ամառվանից շուտ չեն կայանա: