24/03/2020 19:31
Դրսում կարելի է գտնվել միայն կենսական անհրաժեշտության դեպքում ու անձը հաստատող փաստաթղթով. ՀՀ-ում կարանտինային միջոցառումները խստացվում են
Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան՝ ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ, ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ առնվազն մեկ շաբաթով Հայաստանում խստացվում են կարանտինային միջոցառումները:
Նա նշեց՝ դրսում գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ:
«Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման», - ասաց Փաշինյանը։