24/03/2020 22:01
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին փոխանցվել են 90 պացիենտի համար նախատեսված կենցաղային պարագաներ. Լուսանկարներ
Այսօր, ընկերներիս հետ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին փոխանցեցինք 90 պացիենտի համար նախատեսված անկողնային պարագաներ, սրբիչներ և անհատական հիգիենայի միջոցներ (անձեռոցիկներ, զուգարանի թուղթ, ատամի մածուկ և խոզանակ, օճառ, հեղուկ օճառ, շամպուն), այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Հարգելի բարեկամներ, այսօր արդեն մեկուսացած պացիենտները և վարակակիրները տեղաբաշխված են ՀՀ տարածքում գործող բազմաթիվ բուժկենտրոններով և բոլորը ունեն մեր օգնության և աջակցության կարիքը:
Կոչ եմ անում ընկերներիս, հնարավորության սահմաններում աջակցել այդ կենտրոններին այն ամենով ինչով կարող են: Ամեն կերպ պետք է թեթևացնենք մեր բուժաշխատողների գործը:
Աստված մեր բուժաշխատողներին ուժ ու համբերության տա: Մեր հայրենակիցներին շուտափույթ ապաքինում: Աստված երկրիս պահապան», - գրել է նա՝ տեղադրելով լուսանկարներ: