24/03/2020 15:35
Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու համար ԿԳՄՍՆ-ն կարող է թույլատրել դպրոցի տեխնիկան ժամանակավոր տեղափոխել տներ
Նախարարությանն այս մեկ շաբաթվա ընթացքում հաջողվեց ապահովել հարթակներ և համագործակցություն հեռավար կրթություն իրականացնելու համար, ԱԺ-ում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նկատեց՝ այս պահին ուսումնասիրվում են ներգրավվածության ծավալները։ Նախարարն ընդգծեց, որ մարզերից մեկից 88 տոկոս ներգրավվածություն կա։
Հարությունյանը նշեց, որ այս պահին ուսումնասիրվում են տեխնիկական խնդիրները, քանի որ որոշ մարզերում և նաև Երևանում կան աշակերտներ ու ուսուցիչներ, որոնք տեխնիկա չունենալու պատճառով չեն կարողանում ներգրավվել հեռավար ուսուցման հարթակին։
«Հարթակը որոշ աշակերտների և ուսուցիչների համար հասնալի չէ, որովհետև համապատասխան սարքեր չունեն։ Կփորձենք լուծել այդ հարցը՝ նաև դպրոցների համապատասխան տեխնիկան իրենց տներ տեխափոխելով և ժամանակավոր օգտագործման հնարավորություն տալով», - ասաց նախարարը։