24/03/2020 18:59
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին այսօրվա դրությամբ փոխանցվել է ավելի քան 499 մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020 թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 24.03.20 թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 499.834.192.9 դրամ:
Մուտքերի ընդհանուր քանակը` 2407:
Հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։