24/03/2020 21:15
Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը
ՀՀ ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցնելու է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:
Մասնավորապես չեն գործելու՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները, անձնագրային և վիզաների վարչությունն ու ենթակա տարածքային ստորաբաժանումները զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես նաև այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները։