24/03/2020 20:27
Տիգրան Ավինյանը ներկայացրեց նոր հավելվածը, որը ստույգ ինֆորմացիա կտա անձի առողջական վիճակի մասին
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է հավելվածը, որն առողջական վիճակի մասին ինֆորմացիա է տալիս։
Կորոնավիրուսային վարակի պանդեմիայի արտակարգ իրավիճակում անհրաժեշտ է խուսափել բժշկական հաստատություն առանց անհրաժեշտության դիմելուց: Միևնույն ժամանակ կարող եք ունենալ ախտանշաններ, որոնք շատ նման են Կորոնավիրուսային հիվանդության: Այս ժամանակ պետք է հասկանալ՝ ո՞ր դեպքն է համարվում կասկածելի և պահանջում պարտադիր թեսթավորում վիրուսի առկայությունը ստուգելու համար:
Ուստի անհրաժեշտ է իրականացնել նախնական ինքնուրույն ստուգում:
Այս հավելվածը կօգնի կողմնորոշվել և հասկանալ՝ կա արդյոք բժշկական հաստատություն այցելելու անհրաժեշտություն, թե՞ ոչ:
Տիգրան Ավինյանը նշեց, որ հեռախոսային հավելվածը հասանելի է Android-ով աշխատող սարքերի համար։
Հավելվածը՝ այս հղմամբ։