24/03/2020 19:33
Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկա դրությամբ Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել:
Միաժամանակ տեղեկացնում են, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության:
Բացասական պատասխանի դեպքում նրանք մեկուսացումը դադարեցնում են: Որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ:
Այս պահին համապատասխան բուժհաստատությունում ընդամենը 3 մեկուսացված քաղաքացի կա, որոնք պատշաճ բժշկական հսկողության տակ են: