24/03/2020 18:30
Եթե ողջ ժողովուրդը վարակվի, պետությունն ուղղակի ի զորու չի լինելու բոլորին բուժել. ԱԻ փոխնախարար (Տեսանյութ)
Մենք ինչու ենք ասում զգույշ եղեք, ինչու ենք ասում ինքնամեկուսացվեք, ինչու ենք ասում՝ տարածման օջախները փոքրացրեք, րովհետև, եթե ողջ ժողովուրդը վարակվի, պետությունն ուղղակի ի զորու չի լինելու բոլորին բուժել: Միակ խնդիրը դա է, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի հերթական նիստի ժամանակ ասաց ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը:
«Մենք՝ որպես նախարարություն, որպես փրկարար ծառայություն, պետք է սկսենք մեզնից», - ասաց պաշտոնյան:
Փոխնախարարը միաժամանակ ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանին հանձնարարեց խստորեն վերահսկել տարածքների ախտահանման գործընթացը: