24/03/2020 21:32
Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 14 քաղաքացի. Նախարար
Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է 14 քաղաքացի, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.
«Այսօր գումարային ունենք հետևյալ դրական արդյունքները․
✅ Բուժված 14 քաղաքացի, որից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից, որոնց մոտ հաստատվել էր վիրուսը, բայց նրանք որևէ գանգատ չունեին և չէին հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ն՝ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող քաղաքացիներն էին (արդեն իսկ այսօր հայտարարված)։
✅ Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի թեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։
✅ Մեկուսացումից դուրս է եկել ընդհանուր 88 քաղաքացի` 37-ն իրենց շենքում մեկուսացվածներից (արդեն իսկ այսօր հայտարարված), իսկ 51-ը՝ հատուկ վայրում մեկուսացվածներից», - նշել է Թորոսյանը: