24/03/2020 01:00
Հայաստանում կան բոլոր պրեպարատները, որոնք փորձարարական մակարդակով աշխարհում կիրառվում են կորոնավիրուսի բուժման համար
Հայաստանում կան բոլոր պրեպարատները, որոնք փորձարարական մակարդակով աշխարհում կիրառվում են կորոնավիրուսի բուժման համար, Facebook-ի ուղիղի եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք առնվազն փորձարարարական մակարդակով աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար։ Քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք 100 տոկոսով վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը, սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք այս պահին ունենք նաև մեր զինանոցում», - ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով, դրանք հենց այս պահից կրառվում են, այդ թվում վերջին օրերս հայտարարված «Պլակվենիլ» դեղը, որը հիդրոքսիքլորոքինի սուլֆատ է։