24/03/2020 13:23
Պետությունն ունի ռեզերվներ և պետք է քաղաքացիներին աջակցի. Էդմոն Մարուքյան
Այսօր քաղաքացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ պետությունը միջամտել է նրանց տնտեսական գործունեությանը և դադարեցրել մի շարք ընկերությունների գործունեությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Պատկերացնենք Չարենցավանից Երևան եկած մի կնոջ, որը սրճարանում մատուցողուհի է աշխատում: Նա վարձը վճարելու, կոմունալները և վարկերը վճարելու խնդիր ունի: Այսինքն՝ այս խնդիրները կան, և մի մարդու մասին չէ խոսքը: Սա հազարավոր մարդկանց մասին է: Մենք պետությանը կոչ ենք արել, որ ֆինանասական աջակցություն տրամադրի մեր այն քաղաքացիներին, որոնք աշխատում են խոցելի ոլորտներում: Սա նոր հեծանիվ հորինել չէ, պետությունն ունի ռեզերվներ և պետք է աջակցի», - ասաց Էդմոն Մարուքյանը: