25/03/2020 14:03
Ավելի սրտացավ մարդ, քան մենք, երկրում չկա. Ալեն Սիմոնյան
Ինչ հնարավոր է, պետությունն անելու է՝ առանց Էդմոն Մարուքյանի առաջարկի, առանց որևէ մեկ այլ առաջարկի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Մարուքյանի՝ օրավարձով աշխատողներին աջակցելու առաջարկին:
«Պետությունը կանի առանց որևէ մեկի հուշման և հնարավորությունների մաքսիմալ սահմանում: Իշխանությունը գործում է ըստ օրվա, ըստ ժամի հրամայականի: Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանը համաշխարհային իրավիճակում ամենալավ վիճակում է գտնվում և ամենաքիչ տուժած երկրներից է», - ասաց նա:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսությունը, հավանաբար, փլվելու է:
«Պետք է անենք ամեն ինչ, որ հարվածը մաքսիմալ մեղմացնենք: Պետությունն այս պահին այդ ներուժն ունի: Ավելի սրտացավ մարդ, քան մենք, երկրում չկա», - ասաց նա: