25/03/2020 19:35
«Փաշինյանը բանավոր համաձայնել էր Արցախի հետ ռազմավարական դաշինքի ձևավորման մասին միջպետական պայմանագիր կնքել». Վիտալի Բալասանյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի առաջին աշխատանքային այցի ժամանակ ես եմ առաջարկ արել այդ մասին, քննարկել ենք, տվեց համապատասխան համաձայնությունը։ Այս մասին Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի հերոս, նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։
«Ես ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել եմ միջպետական պայմանագրի մասին` դեռևս 2005 թվականին, երբ ԱԺ պատգամավոր էի: 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի առաջին աշխատանքային այցի ժամանակ, ես եմ առաջարկել այդ մասին, քննարկել ենք, ստեղծել ենք աշխատանքային խմբեր, ընդհուպ ես առաջարկել էի, որ սեպտեմբերի 1-ին այդ միջպետական պայմանագիրը կնքեինք, դա մեծ նվեր կլիներ Արցախին՝ անկախության տոնի` սեպտեմբերի 2-ի առթիվ, տվեց համապատասխան համաձայնությունը, բայց միշտ այդ մտավախությունը կար, որ դուրսը չեն թողնելու, և, ճիշտն ասած, այդ կասկածները հաստատվեցին: Նիկոլ Փաշինյանը բանավոր համաձայնվել էր, ներկա էր նաև մեր նախագահը` Բակո Սահակյանը: Բայց դրանից հետո մենք տեսանք, որ չի անում. կա մի պարզ պատճառ, որ պրոյեկտի մեջ չի մտնում, այն դրսի պրոյեկտի, որ այսօր այդ պրոյեկտով ղեկավարվում է Հայաստանի Հանրապետությունը, և փորձ են անում Ղարաբաղի բանակցային գործընթացում օգտագործել այն փաթեթը, որ ընդհանրապես Ղարաբաղը տեղյակ չէ` ինչի մասին է խոսքը», - ասել է Վիտալի Բալասանյանը: