25/03/2020 13:55
Սպիտակ տունը և դեմոկրատ սենատորները 2 տրիլիոն դոլարով տնտեսական աջակցության հարցում համաձայնության են եկել (Interfax)
ԱՄՆ նախագահ Դենալդ Թիամփի վարչակազմը և դեմոկրատ սենատորները համաձայնության են եկել մոտ 2 տրիլիոն դոլարով ԱՄՆ տնտեսությանն ու քաղաքացիներին շտապ օգնության մասին օրինագծի շուրջ, հայտնում է Dow Jones-ը՝ հղում անելով Սպիտակ տան օրենսդիր տնօրեն Էրիկ Ուելանդին:
Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականների առաջնորդ Միթչ Մակքոննելին, նաև դեմկուսի առաջնորդ Չուկ Շումերն առաջիկայում կհայտարարեն պայմանավորվածությունների մասին: