25/03/2020 20:48
Եվրոպայի ամենահարուստ մարդը մեկ օրում վաստակել է 11,3 միլիարդ դոլար (РИА Новости)
«Louis Vuitton Moët Hennessy» (LVMH) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն, որը համարվում է Եվրոպայի ամենահարուստ մարդը, մեկ օրում վաստակել է 11,3 միլիարդ դոլար, գրում է «Bloomberg»-ը:
Նրա եկամուտների աճը պայմանավորված է ֆոնդային բորսայում դրական դինամիկայով: Սակայն, չնայած ռեկորդային գումարին, ձեռնարկատիրոջ ընդհանուր կապիտալը շարունակում է մնալ մի քանի տասնյակ միլիարդ դոլարով ավելի ցածր, քան նա ունեցել է մինչև ընթացիկ ճգնաժամը:
Աշխարհի ամենահայտնի ներդրողներից մեկն՝ ամերիկացի ձեռներեց Ուորեն Բաֆեթը, վաստակել է 6,5 միլիարդ դոլար, «Inditex»-ի հիմնադիր, իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան՝ 5,9 միլիարդ դոլար:
Անցած մեկ ամսում աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց կարողությունն ընդհանուր առմամբ նվազել է գրեթե 300 միլիարդ դոլարով՝ շուկաների վրա կորոնավիրուսի ազդեցության պատճառով: Ըստ «Forbes»-ի՝ Առնոն ամենից շատն է գումար կորցրել: