25/03/2020 17:20
Բրիտանական խորհրդարանը ցրելու են կորոնավիրուսի պատճառով (Интерфакс)
Մարտի 25-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի կորոնավիրուսի պատճառով պատգամավորներին արձակուրդ ուղարկելու հարցը, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Նախատեսվում է, որ կառավարությունը կշարունակի աշխատել՝ անցկացնելով վիդեո-հանդիպումներ:
Ի սկզբանե նախատեսված էր, որ խորհրդարանն արձակուրդ կգնա մարտի 31-ից՝ Զատկի տոների կապակցությամբ: Այժմ պատգամավորներին խնդրել են արձակուրդ գնալ մինչև ապրիլի 21-ը, երբ նրանք պետք է քննարկեն բյուջեի նախագիծը:
Դրանից հետո նրանք կարող են քվեարկել նոր ընդմիջման մասին որոշման օգտին:
Փակվելուց առաջ պատգամավորները պետք է ընդունեն մի շարք հակաճգնաժամային օրենքներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: