25/03/2020 16:58
Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2206 նոր դեպք (РИА Новости)
Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 2,2 հազար նոր դեպք, մեկ օրվա ընթացքում մահացել է 143 մարդ, ասել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:
Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի տարածման «երկրորդ ալիքի» մասին:
«Երեկվանից մինչ օրս հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 2 206 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27017-ի», - գրել է պաշտոնյան Twitter-ում: