25/03/2020 16:42
COVID-19- ի պատճառով ԱՄՆ-ում մոտ երկու հազար կալանավոր է ազատ արձակվել բանտերից (РИА Новости)
Լոս Անջելեսի շրջանի իշխանությունները կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի պատճառով բանտերից ազատել են մոտ 1.7 հազար մարդու, Նյու Յորքի իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել 300 կալանավորի:
«Մենք ազատել ենք մոտ 1700 կալանավորի և բանտերում մարդկանց թիվը կրճատել ենք մոտ 10%-ով», - ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլանուևան:
Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ իշխանությունները «ոչ մի պարագայում» չեն ազատի լուրջ հանցագործություններ կատարած և անվտանգության ռիսկ ներկայացնող մարդկանց: Նրա խոսքով՝ այն բանտարկյալների համար, որոնք տուն չունեն, իշխանությունները հատուկ ապաստարաններ են բացել:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ասել է, որ «այժմ 70 տարեկանից բարձր կամ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ չպետք է բանտում լինեն»: