25/03/2020 11:04
Քաբուլում զինյալները հարձակվել են սիկհերի տաճարի վրա
Քաբուլում զինյալները հարձակվել են սիկհերի տաճարի վրա. առնվազն երեք մարդ զոհվել է, ևս 150-ը՝ վիրավորվել, հայտնում է 1TV լրատվական հեռուստաալիքը:
«Սիկհերի տաճարում հարձակման հետևանքով 11 մարդ է մահացել», - հեռուստաալիքը մեջբերում է խորհրդարանական Նարանդեր Սինգհ Քալսի խոսքերը: Նա նշել է, որ մոտ 150 մարդ վիրավորվել է:
Հեռուստաալիքի համաձայն, երկրի անվտանգության ուժերը ժամանել են դեպքի վայր և պայքարում են հարձակվողների դեմ:
Տեղական մեկ այլ հեռուստաալիք՝ Tolo news- ը, հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, հարձակվողների շարքում մահապարտներ են եղել: