25/03/2020 13:10
Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երկու հազարը (Ria)
Կանադայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երկու հազարը և հասել 2176-ի: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Թերեզա Թեմը:
Կորոնավիրուսով կապված մահացությունների թիվը հասել է 25-ի:
Նախկինում հաղորդվում էր կորոնավիրուսով վարակման 1430 և մահվան 20 դեպքի մասին:
Թեմի խոսքով՝ այսօրվա դրությամբ վիրուսի համար թեստ է հանձնել մոտ 120 հազար մարդ, օրական կատարվում է մոտ 10 հազար թեստ: