25/03/2020 10:36
Իտալիայում կարանտինի խախտման համար սահմանվել է մինչև 3 հազար եվրո տուգանք
Իտալիայի Նախարարների խորհուրդը հաստատել է 400-ից 3 հազար եվրոյի տուգանք այն քաղաքացիների համար, ոորոնք չեն պահպանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, մասնավորապես՝ տեղաշարժման սահմանափակումը, հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ հպարտ է համաքաղաքացիների արձագանքից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների հարցում: «Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պահպանում է նոր կանոնները», - ասել է նա:
Իտալիան երկրորդ տեղում է Չինաստանից հետո՝ կորոնավիրուսի դեպքերի քանակով: Այս վարակը հայտնաբերվել է երկրի 69 հազար քաղաքացու մոտ: Մահացողների թվով Իտալիան աշխարհում առաջին տեղում է. այնտեղ կորոնավիրուսով վարակի հետևանքով մահացել է ավելի քան 6,8 հազար մարդ: Ապաքինվել է 8,3 հազար մարդ: