25/03/2020 20:10
Պետդուման ներկայացրել է համաճարակի ժամանակ պացիենտների առցանց հետազոտության մասին նախագիծ (RussiaToday)
Մի խումբ պատգամավորներ ՌԴ Պետդումա են ներկայացրել արտակարգ դրության և համաճարակի ժամանակ պացիենտների հեռակա զննության մասին նախագիծ: Փաստաթուղթը հրապարակված է Պետդումայի էլեկտրոնային տվյալների բազայում:
Ինչպես նշվում է բացատրական գրառման մեջ, ներկայումս հեռահար բժշկական տեխնոլոգիաները կարող են կիրառվել միայն անձնական ընդունելիությունից հետո և չպետք է օգտագործվեն նախնական ախտորոշում կատարելու և բուժում նշանակելու համար:
«Միևնույն ժամանակ, արտակարգ դրության կամ վարակի տարածման վտանգի դեպքում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները պետք է ունենան մատչելի բժշկական օգնություն, ներառյալ՝ հեռահար բժշկական տեխնոլոգիաների օգտագործումը», - ասվում է նախագծում:
Այն նախատեսում է արտակարգ դրության ռեժիմի ժամանակ «սահմանել բժշկական օգնության տրամադրման այլ առանձնահատկություններ և ընթացակարգեր, ներառյալ՝ հեռահար բժշկական տեխնոլոգիաների օգտագործման իրավունք»:
Նախատեսվում է, որ նախաձեռնության իրականացումը կբարձրացնի բուժօգնության մատչելիությունը: