25/03/2020 18:32
Իսրայելի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել (РБК)
Յուլիյ Էդելշտեյնը՝ Իսրայելի խորհրդարանի նախագահը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հաղորդվել է Կնեսետի կայքում:
Նա հայտարարել է իր որոշման մասին խորհրդարանի նիստի բացման ժամանակ և բացատրել իր անհամաձայնությունն Իսրայելի Գերագույն դատարանի վճռի հետ:
Ավելի վաղ դատարանը որոշում էր կայացրել, որ Էդելշտեյնի՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ խորհրդարանը փակելու կարգադրությունը հակաօրինական է:
Մարտի 18-ին նա հայտարարել էր, որ խորհրդարանը պետք է ենթարկվի նույն սահմանափակումներին, ինչ հասարակությունը: