25/03/2020 15:06
Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզը վարակվել է կորոնավիրուսով (Sky News)
Մեծ Բրիտանիայի 71-ամյա արքայազն Չառլզի մոտ ախտորոշվել է COVID-19 նոր կորոնավիրուսային վարակ, չորեքշաբթի հաղորդել է բրիտանական «Sky News» հեռուստաալիքը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի Թագավորական պալատի գրասենյակի հայտարարությանը:
«Ուելսի արքայազնի կորոնավիրուսի թեստը դրական էր», - ասվում է Քլարենս Հաուսի հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի:
«Նրա մոտ առկա են թեթև ախտանշաններ, նրա ինքնազգացողությունը լավ է և վերջին մի քանի օրերի ընթացքում նա աշխատելու է տնից», - նշում է Քլարենս Հաուսը:
Թագավորական ընտանիքը հայտնում է, որ արքայազնի կինը՝ Կորնուոլի դքսուհի Կամիլլան նույնպես անցել է կորոնավիրուսային թեստը, որի պատասխանը բացասական էր:
Այս պահի դրությամբ արքայազն Չառլզն ու նրա կինը մեկուսացված են Շոտլանդիայում գտնվող իրենց տանը՝ հետևելով բժշկական ցուցումներին: