25/03/2020 12:00
Ոստիկանությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով` ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:
Խնդրում ենք դիմումները, բողոքները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեներին. [email protected], [email protected]
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգել ՀՀ ոստիկանության Թեժ գիծ` (010) 54- 69-14 հեռախոսահամարներով:
Քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների հետ կապված` զանգել (010) 59-68-40 հեռախոսահամարով:
Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգել (010) 59-61-25 հեռախոսահամարով: