25/03/2020 15:38
Պարետի որոշման հետ կապված ժամանակավորապես դադարեցվում է Beeline-ի բոլոր սպասարկման գրասենյակների աշխատանքը
Հայաստանում COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով պարետի խստացված կանոնների կապակցությամբ, ք. Երևան, Ազատություն 24/1 հասցեում գործող Beeline-ի վաճառքի և սպասարկմա գրասենյակը նույնպես փակվեց:
Ինչպես և նախկինում բաժանորդների համար գործում են լայն հնարավորություններ՝ իրենց խնդիրներն առցանց լուծելու համար՝ առանց տանից դուրս գալու:
Գործում է 8202 հեռախոսահամարը, որի օգնությամբ կարելի է լուծել հետևյալ խնդիրները.
- SIM քարտի փոխարինում,
- wi-fi մոդեմի փոխանակում 5-օրյա փորձաշրջանի ընթացքում,
- հեռախոսահամարի վերականգնում (ֆիքսված հեռախոսահամար, ֆիքսված ինտերնետ, բջջային հետվճարային հեռախոսահամար),
Beeline-ի առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով կարելի է պատվիրել.
- նոր հեռախոսահամարներ, հեռախոսներ և մոդեմներ,
- ֆիքսված ինտերնետի միացում (COMBO փաթեթներ):
Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է անել այստեղ՝
կամ BeeMoney հավելվածով`
Հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել My Beeline Armenia հավելվածով`
Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ www.beeline.am կայքի առցանց հարթակին: