25/03/2020 13:02
Որևէ դատապարտյալի մոտ մինչ այս պահը չի հաստատվել կորոնավիրուս․ Ռուստամ Բադասյան
Քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի թեստերի բոլոր արդյունքները բացասական են եղել, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Քրեակատարողական հիմնարկներում որևէ թեստ դրական արդյունք չի տվել, բոլորը բացասկան են եղել, որևէ դատապարտյալի մոտ մինչ այս պահը չի հաստատվել կորոնավիրուս։ Քրեակատարողական հիմնարկներում մտահոգվելու կամ խուճապի մատնվելու տրամադրություն չկա և չպետք է լինի», - ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ դատապարտյալների հիվանդանոցը կարող է որոշակի շենքային պայմաններ ապահովել՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով դատապարտյալներին ու կալանավորված անձանց համապատասխան բժշկական օգնությամբ։