25/03/2020 16:37
Առողջապահության նախարարությունը հավաքագրում է բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների
Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների։
Հետաքրքրված անձանց առողջապահության նախարարությունը խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 060 80 80 03 ներքին 3101 կամ 3102: