25/03/2020 12:12
Չի գործելու Երևանից Արտաշատ, Մասիս, Արարատ, Վեդի և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումը
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու
Երևան-Արտաշատ-Երևան
Երևան-Մասիս-Երևան
Երևան-Արարատ-Երևան
Երևան-Վեդի-Երևան
ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։
Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը։