25/03/2020 15:12
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հաստատման կամ հերքման նպատակով կատարվել է 740 թեստ
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հաստատման կամ հերքման նպատակով հանրապետության բուժհաստատություններում կատարվել է ընդհանուր առմամբ 740 թեստ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքից:
Ըստ ներկայացված սանդղակի՝ մարտի 18-ին կատարվել է 90 թեստ, որից 32-ը՝ հաստատված, 58-ը՝ բացասական արդյունքներով: Մարտի 19-ին թեստավորվել է 117 քաղաքացի. վիրուսը հայտնաբերվել է 26-ի մոտ, բացասական արդյունք է ցույց տվել 91 թեստ:
Ստորև ներկայացնում ենք թեստավորումների թվերն՝ ըստ օրերի.
Մարտի 20 - դրական ելքով թեստեր՝ 24, բացասական թեստերի արդյունքներ՝ 65
Մարտի 21- դրական ելքով թեստեր՝ 30, բացասական թեստերի արդյունքներ՝ 68
Մարտի 22- դրական ելքով թեստեր՝ 4, բացասական թեստերի արդյունքներ՝ 32
Մարտի 23- դրական ելքով թեստեր՝ 41, բացասական թեստերի արդյունքներ՝ 59
Մարտի 24 - դրական ելքով թեստեր՝ 30, բացասական թեստերի արդյունքներ՝ 180