25/03/2020 21:04
Մոսկվայում կորոնավիրուսով վարակի դրական թեստով երկու մարդ է մահացել (BBC)
Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակի դրական թեստով երկու տարեց հիվանդ, նրանք ունեցել են թոքաբորբ և ուղեկցող պաթոլոգիաներ, հայտնում են քաղաքային օպերատիվ շտաբից, փոխանցում է BBC-ն:
«88 և 73 տարեկան պացիենտներ են, ախտորոշումները կատարվել են կենդանության օրոք: Բացի այդ, հաստատվել է, որ թոքաբորբ են ունեցել և ուղեկցող պաթոլոգիաներ», - ասել են շտաբում և հիշեցրել «տարեցների և քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց ինքնամեկուսացման ռեժիմի խստորեն պահպանման անհրաժեշտության» մասին:
Ռուսաստանում մինչև այս կորոնավիրուսով վարակի պաշտոնական վիճակագրությունում մահացության դեպք չէր գրանցվել: