25/03/2020 14:29
Ռեսուրսները պետք է այնպես օգտագործենք, որ մաքսիմալ երկար դիմանանք. ԱԺ փոխնախագահ
Մենք չգիտենք՝ այս վիճակն ինչքան է տևելու: Մենք պետք է գիտակցենք, որ սա կարող է շատ երկար տևել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Պետք է պատրաստ լինենք: Սա պատերազմին հավասար մի բան է, և այսօր մենք գտնվում ենք այդ դրության մեջ: Մենք պետք է մտածենք ռեսուրսներն այնպես օգտագործել, որ մաքսիմալ երկար դիմանանք», - ասաց Սիմոնյանը՝ միաժամանակ ողջունելով ստեղծված իրավիճակում պետությանը ֆինանսական օգնություն ցուցաբերող գործարարներին: