25/03/2020 18:42
Քննչական կոմիտեն դադարեցնում է թղթային դիմումների ընդունման գործընթացը
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «Կորոնավիրուս (Covid-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
Հորդորում ենք ՀՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի»՝ e-request.am կամ ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ներքոնշյալ էլեկտրոնային փոստերի միջոցով՝
Կենտրոնական մարմին՝ [email protected]
Զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ [email protected]
Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումներ.
Երևան քաղաքի քննչական վարչություն՝ [email protected]
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ [email protected]
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ [email protected]
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ [email protected]
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ [email protected]
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ [email protected]
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին՝ [email protected]
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին՝ [email protected]
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին՝ [email protected]
Մարզային ստորաբաժանումներ.
Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ [email protected]
Արարատի մարզային քննչական վարչություն՝ [email protected]
Արմավիրի մարզային քննչական վարչություն՝ [email protected]
Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ [email protected]
Լոռու մարզային քննչական վարչություն՝ [email protected]
Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ [email protected]
Շիրակի մարզային քննչական վարչություն՝ [email protected]
Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ [email protected]
Զինվորական քննչական գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումներ.
Առաջին կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Երկրորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Երրորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Չորրորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Վեցերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Յոթերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Ութերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Իններորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Տասերորդ կայազորային քննչական բաժին՝ [email protected]
Պարզաբանումներ ստանալու համար կարող եք զանգահարել 011 880-158, 011 880-159, 011 880-160, 011 880-156 (ընդհանուր բաժին), 011 880-177, 011 880-175 (տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին) հեռախոսահամարներով: