25/03/2020 12:24
Ժամը 16։00-ից հետո Ոստիկանությունը կանցնի օրենքով սահմանված գործողությունների. ՀՀ փոխոստիկանապետ
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է, որ պահպանեն պարետի ցուցումները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Մհրյանի խոսքով՝ ոստիկաններն իրենց քանակական ուժերի սահմաններում իրականացնում են ծառայություն։
Պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ նա ասաց, որ մինչև 16։00֊ն հրահանգ է իջեցվել բացատրական աշխատանքների միջոցով լուծել խնդիրը, երբ քաղաքացին չունի ձևաթուղթ, սակայն 16։00-ից հետո Ոստիկանությունը կանցնի օրենքով նախատեսված գործողությունների։
Փոխոստիկանապետն ասաց, որ 92 հոգու դուրս են հրավիրել մեքենաներից որպես երրորդ անձ, երկու տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառվել է միջոց։