26/03/2020 00:05
Կորոնավիրուսով վարակված անձանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. 36 պացիենտ ունի թոքաբորբ. ԱՆ
Այս պահին կորոնավիրուսով վարակված անձանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը.
«Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։
Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։
Նշեմ նաև, որ 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է», - նշել է Թորոսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 25-ի ժամը 19:00-ի դրությամբ Հայատանում կորոնավիրուսով վարակված է 265 մարդ, բուժվել է 18-ը: