26/03/2020 10:03
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի
Հայաստանում մարտի 26-ի ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 290-ի, հայտնում են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ բուժվել է 18 քաղաքացի, փաստացի բուժվում է 272 մարդ:
Ավելի վաղ Առողջապահության նախարարը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված անձանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: