26/03/2020 16:37
Apple-ը մտածում է առաջին iPhone 5G-ի շարքի թողարկումը հետաձգելու մասին (Интерфакс)
Ամերիկյան Apple ընկերությունում մտածում են առաջին iPhone 5G-ի շարքի թողարկումը մի քանի ամսով հետաձգելու մասին՝ կորոնավիրուսով վարակի պանդեմիայի պատճառով: Այն սպառնում է պահանջարկին և խանգարում արտադրության գրաֆիկներին, պարզել է «Nikkei Asian Review»-ը:
Գծի թողարկումը նախապես պլանավորված էր 2020 թվականի սեպտեմբերին: Թերթը հիշեցրել է, որ 5G ապահովող գաջեթի թողարկմամբ Apple-ն արդեն հետ է մնում իր մրցակիցներից` Samsung Electronics-ից և Huawei Technologies-ից:
Apple-ի մատակարարման ցանցի այլ աղբյուրներ նշել են, որ հետաձգումը կարող է գործնական խափանումներ առաջացնել: