26/03/2020 18:56
Huawei-ի անձնակազմի ավելի քան 90%-ը վերադարձել է աշխատանքի (Интерфакс)
Չինական «Huawei Technologies Co.»- ի 150 հազար աշխատակիցների ավելի քան 90 տոկոսն աշխատանքի է վերադարձել՝ կորոնավիրուսի պատճառով արտադրության դադարից հետո: Այս մասին «Wall Street Journal»-ին տված հարցազրույցում ասել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ժեն Չժենֆեյը:
Ընկերությունը վերսկսել է իր գործունեության մի մասը փետրվարի 3-ին, երբ Չինաստանի կառավարությունը թույլ է տվել արտադրություն սկսել ամենակարևոր ճյուղերում՝ չնայած աշխատանքը դադարեցնելու ընդհանուր հրամանին:
Ընկերությունը կորոնավիրուսի պատճառով նվազեցրել էր իր ֆինանսական նպատակներն ընթացիկ տարվա համար: