26/03/2020 18:05
«Նորք» ինֆեկցիոնում արձանագրվել է մահվան դեպք. 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք, հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը.
«72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։
Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր», - նշել է նա։