26/03/2020 19:40
Վինոկուրը պատմել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող Լեշչենկոյի վիճակի մասին (РИА Новости)
ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ Լև Լեշչենկոն վերակենդանացման բաժանմունքում է, իրեն լավ է զգում, շարունակում է բուժումը երկկողմանի թոքաբորբից, «РИА Новости»-ին ասել է երգչի ընկեր Վլադիմիր Վինոկուրը:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ և Telegram-ի ալիքներ գրել էին, որ Լեշչենկոն հոսպիտալացվել է Կոմունարկի բժշկական կենտրոնում՝ կորոնավիրուսով վարակի կասկածով, նրա վիճակը կայուն է:
Արտիստի համերգային տնօրեն Դմիտրիևը «РИА Новости»-ին հայտնել է, որ երգիչն ու նրա կինը ժամանել են հիվանդանոց և ընկերների, բժիշկների խորհրդով անցել հետազոտություն:
«Նա նորմալ է իրեն զգում, չի պատրաստվում որևէ «Մավզոլե»յ գնալ. վերակենդանացման բաժանմունքում է, քանի որ այնտեղ կա սարքավորում, որն աշխատում է շնչառական ապարատների հետ: Ի՞նչ է երկկողմ թոքաբորբը մի մարդու համար, որն ավելի քան 70 տարեկան է: Մի լսեք ոչ ոքի, ով չարախոսում է: Նրա հետ ամեն ինչ կարգին է», - ասել է գործակալության աղբյուրը: