26/03/2020 20:06
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պայմանավորվել են պայքարել կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ (РИА Новости)
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պայմանավորվել են համագործակցել կորոնավիրուսի տարածման և ապատեղեկատվության դեմ պայքարիում, Twitter-ում հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
«ԵՄ-ՆԱՏՕ համագործակցությունը հատկապես կարևոր է դժվար պահերին: Մեր թիմերը կամրապնդեն համատեղ աշխատանքը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսով վարակը հայտարարել է պանդեմիա: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների՝ աշխարհում արդեն վարակված է ավելի քան 414 հազար մարդ, մահացել է ավելի քան 18 հազարը: