26/03/2020 18:45
«Ռոսատոմը» ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները համաճարակային ճգնաժամի ազդեցությունը նվազեցնելու ու պատվիրատուի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար
«Ռոսատոմ» Պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հայտարարությունը՝ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Մի քանի տասնամյակ շարունակ Ռուսաստանի ատոմային արդյունաբերությունում միշտ առաջին տեղում է եղել միջուկային անվտանգության ապահովումը, մեր աշխատակիցների և համաքաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը։ Անվտանգությունը «Ռոսատոմի» առանցքային արժեքն է։
Մենք մշտապես ունեցել ենք ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակին, այդ թվում՝ մեր աշխատակիցների աջողջության հետ կապված իրավիճակներին արձագանքելու սցենարներ։ Ներկայում ռուսաստանյան բոլոր ատոմակայաններում գործում է հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկումը։ Առավելագույնս մեծ թվով աշխատակիցների համար ներդրվել է հեռավար աշխատանքի ռեժիմ, ձեռք են բերվել անհատական պաշտպանության և հիգիենայի միջոցներ, մշտապես ախտահանվում են արտադրական տարածքներն ու տրանսպորտը, գրեթե բացառված են գործուղումները։
Կայաններին հարակից քաղաքների վարչակազմերի հետ սերտ համագործակցությամբ իրականացվում է մարդկանց առողջական վիճակի վերահսկողություն։ Անխոս, իրականացվում է ԱԷԿ-ի կառավարմանն առնչվող աշխատակազմի առողջական վիճակի հատուկ բժշկական վերահսկողություն։ Մենք մշակել ենք իրավիճակի զարգացման պարագայում մի շարք լրացուցիչ սցենարներ և միջոցներ՝ ցանկացած իրավիճակում արձագանքելու համար՝ ԱԷԿ-ի առանցքային անձնակազմի առողջությանը սպառնացող հնարավոր վտանգի դեպքում։
Նմանօրինակ աշխատանքներ են իրականացվում նաև կառուցվող ատոմային կայաններում։
Չնայած մի շարք երկրներում համաճարակային իրավիճակին, որոնցում «Ռոսատոմը» ԱԷԿ-ներ է կառուցում, նախագծերի իրագործումը շարունակվում է։ Բնականաբար, այդպիսի երկրներում ձեռնարկվել են ռուսաստանյան անձնակազմի անվտանգության պահպանման խիստ միջոցներ։ Մենք ղեկավարվում ենք համաճարակային ծառայությունների, ինչպես նաև այն երկրների կառավարությունների խորհուրդներով, որոնցում առկա են մեր անձնակազմերը։ Բացի այդ, մենք ամբողջովին պատրաստ ենք խստացնել վարակի տարածմանը կանխելու միջոցները, ներառյալ կարանտինային միջոցառումների իրականացումը (եթե այդ միջոցառումները կիրառվեն համապատասխան երկրներում և շրջաններում)։
«Ռոսատոմը» ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի նվաազեցնի համաճարակային ճգնաժամի ազդեցությունը մատակարարումների շղթայի վրա և ապահովի պատվիրատուի առջև ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամկետներում, որոնք նախատեսված են համապատասխան պայմանագրերով», - ասել է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։
Տեղեկատու
«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան ատոմային տեխնոլոգիաների ոլորտում համաշժարհային առաջնորդերից է և ընգրկում է ատոմային էներգետիկայի արդյունաբերական շղթայի ամբողջ սպեկտրը՝ ուրանի արդյունահանումից մինչև ԱԷԿ-ը շահագործումից դուրս բերումը և միջուկային թափոնների վերամշակումը։ «Ռոսատոմը» զբաղեցնում է առաջին տեղը աշխարհում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ և երկրորդ տեղը ուրանի պաշարներով և արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է համաշխարհային շուկայի ուրանի հարստացման ծառայությունների 36% և միջուկային վառելիքի 17%:
Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: Աշխատանքների արդյունքնում կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարացվի մինչև 2026թ․: