26/03/2020 15:39
Եվրախորհրդարանի աշխատակիցը կորոնավիրուսի հետևանքով մահացել է (ТАСС)
Եվրախորհրդարանի երիտասարդ աշխատակիցը կորոնավիրուսով վարակի հետևանքով մահացել է: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով ԵԽ ղեկավար Դավիդ Սասոլիի հայտարարությանը:
«Մի քանի օր առաջ այս սարսափելի վիրուսը խոցել է մեզ: Նա մի երիտասարդի կյանք է խլել, մի երիտասարդի, ով աշխատել է այստեղ, մեզ հետ Եվրախորհրդարանում», - ասել է Սասոլին Բրյուսելում արտակարգ լիագումար նիստի բացման ժամանակ:
Քաղաքական գործիչը ցավակցություն է հայտնել հանգուցյալի հարազատներին և ընկերներին, ինչպես նաև՝ կորոնավիրուսի մյուս զոհերին: