26/03/2020 16:31
Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք. մեկ մարդ մահացել է (Интерфакс)
Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք, վարակվածներից մեկը մահացել է, հայտնում է նախարարության կաբինետը:
«Ադրբեջանի քաղաքացի (ծնվ. 1961 թ.), որը մարտի 12-ին վերադարձել է Թուրքիայից, բարձր ջերմություն և շնչառական խնդիրներ ուներ: Նրան տեղափոխել էին հատուկ ռեժիմի հիվանդանոց: Հետազոտության ընթացքում հիվանդի մոտ հայտնաբերվել է քրոնիկ բրոնխիտ: Կորոնավիրուսի համար թեստը դրական արդյունք է տվել», - ասել են շտաբից:
«Հիվանդի վիճակը կայունացնելու ուղղությամբ ձեռնարկված վերականգնողական միջոցառումներն արդյունք չեն տվել: Ներկայումս բացահայտվում են նրա հարազատները և մարդիկ, որոնց հետ նա կապ է ունեցել, նրանց կարանտին տեղափոխելու համար: Միևնույն ժամանակ, հինգ հոգի անցել են բուժում, ապաքինվել և տուն են ուղարկվել», - նշվում է հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 122-ի:
Ըստ շտաբի՝ 104 մարդ բուժվում է հատուկ հիվանդանոցներում, 5 մարդու վիճակը գնահատվում է ծանր, 9-ը` միջին ծանրության: Մնացած հիվանդների առողջական վիճակը գնահատվում է կայուն:
Եվս 15-ը բուժվել և տուն է ուղարկվել, երեք մարդ մահացել է: