26/03/2020 14:59
Իրանն արգելել է երկրում շրջայցերը կորոնավիրուսի պատճառով (РИА Новости)
Իրանի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով սահմանափակել են ճանապարհորդությունները երկրի տարածքով, հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի ներկայացուցիչ Հոսեյն Զոլֆագարին:
Նման միջոցառումներ են ձեռնարկվել Իրանում վարակի տարածման հնարավոր «երկրորդ ալիքի» ֆոնի վրա: Հաղորդվել է, որ արգելքը վերաբերում է քաղաքային ելքերին:
Այս պահին Իրանում գրանցված է կորոնավիրուսով վարակի ավելի քան 27 հազար դեպք, որից մոտ 2100-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է ավելի քան 9600 մարդ: