26/03/2020 17:52
Ղազախստանի հատուկ ծառայությունները Նուր-Սուլթանում ահաբեկչություն են կանխել
Ղազախստանի հատուկ ծառայությունները Նուր-Սուլթանում ահաբեկչություն են կանխել, կասկածյալը ձերբակալվել է: Այս մասին հաղորդել են հանրապետության ազգային անվտանգության հանձնաժողովից:
«Նա կասկածվում է մայրաքաղաքում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու համար՝ «ԴԱԻՇ» (արգելված է Ղազախստանում) միջազգային ահաբեկչական կազմակերպության գաղափարախոսության ազդեցության տակ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Տղամարդուց առգրավել են պայթուցիկ սարք:
Կատարվում է նախաքննություն: