26/03/2020 13:26
Ձևաթղթերն օրինաչափ են և անհրաժեշտ, որպեսզի մարդկանց կարողանանք պահել տանը․ Անի Սամսոնյան
Ձևաթղթերը, կարծում եմ, օրինաչափ են և անհրաժեշտ, որպեսզի մարդկանց կարողնանք պահել տանը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Այս քայլերը արտակարգ դրության շրջանակներում անհրաժեշտ և սպասված քայլեր էին։ Երբ կոչ էր արվում մեկուսանալ և ինքնամեկուսանալ, կարծես մարդկանց համար այդ կոչը բավարար չէր, որպեսզի ցուցադրեին ինքնազսպում և ողջամտություն, որպեսզի հասկանային վտանգի ամբողջ լրջությունը։ Ձևաթղթերը, կարծում եմ, օրինաչափ են և անհրաժեշտ, որպեսզի մարդկանց կարողնանք պահել տանը», - ասաց Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ մինչև մարտի 31-ը արտակարգ դրության շրջանակներում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը։ Տնից դուրս գալուց մարդիկ պարտավոր են ունենալ ձևաթուղթ տեղաշարժի հասցե, նպատակի և ժամանակի մասին, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ։
Հիշեցնենք նաև, որ արդեն իսկ սահմանվել են արտակարգ դրության պահանջները խախտելու համար նախատեսված տուգանքները։