26/03/2020 11:20
Երևանում ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է
Մարտի 25-ի դրությամբ Երևանում ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է, կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում», - ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը երեկ 158 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել։
«Եվս մեկ անգամ պետք է խնդրեմ մեր բոլոր քաղաքացիներին՝ խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներն, որովհետև դրանք արվում են միայն առողջապահական նպատակներով», - նշեց Ավինյանը։
Փոխվարչապետն ասաց նաև, որ եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա հենց նշված 7-օրյա ժամկետում հնարավոր կլինի տեղաշարժվել և անհրաժեշտություն չի լինի քաղաքացիներից ավելի օրեր խնդրել, որպեսզի սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն և գործունեության տեսակները սահմանափակ մնան։