26/03/2020 00:47
Զգոն եղեք. տարբեր մեսենջերներով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ
Viber-ով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական է, սակայն կարող է լինել այլ ցանկացած երկրից, նաև ցանկացած այլ մեսենջերով, Facebook-ում, WhatsApp-ով և այլն։
Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։
«Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք», - նշում է Մարտիրոսյանը։